Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24
Հեռ. (+37410) 77 77 10
Էլ. փոստ info@nbe.am
Կայք. www.nbe.am
ԿԱՅԱՑԱՎ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՄՈՒՐՋԸ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՄԲ
Փորձաքննությունների ազգային բյուրոն շարունակում է մասնակցությունը ԱՄՆ-ի առաջատար կազմակերպության՝ Ամերիկյան քրեագիտական կենտրոնների տնօրենների միության (ASCLD) կողմից կազմակերպվող հեռուստակամուրջների շարքին։ Այսպիսով, 2015թ. հունիսի 30-ին տեղի ունցավ հերթական վեբինարը Փորձաքննությունների ազգային բյուրոյի մասնակցությամբ, որը նվիրված էր «Հետախուզության դաշնային բյուրոյում /FBI/ կիրառվող ալելների փոփոխությունների ակնարկ – կառավարման հեռանկարներ և իրավաբանական նկատառումներ» թեմային։ Վեբինարին մասնակցեցին Փորձաքննությունների ազգային բյուրոյի 12 փորձագիտներ հետևյալ բաժիներից` բժշկակենսաբանական փորձաքննությունների բաժնի ԴՆԹ-ի նույնակացման փորձաքննությունների բաժանմունքից, տոքսիկոլոգիաական /թունաբանական/ փորձաքննությունների բաժանմունքից, կենսաբանական հետքերի փորձաքննութունների բաժանմունքից, դատաբժշկական փորձաքննութունների բաժնի կենդանի անձանց փորձաքննությունների բաժանմունքից, հյուսվածքաբանական փուրձաքննութունների բաժանմունքից: Մեկ ժամ տևողությամբ կայացած վեբինարում հիմնական զեկույցով հանդես եկավ Հետախուզության դաշնային բյուրոյի /FBI/ լաբորատորիայի կենսաչափական վերլուծության բաժանմունքի ղեկավար Թինա Դելգադոն: Թինա Դելգադոյի զեկույցին մեկնաբանելով, պարզաբանելով և լրացումներով հանդես եկան նաև Ռեյ Վիկենհայզեռը Նյու Յորքի նահանգի Ոստիականության լաբորատորիայի տնօրենը և Մեթ Ռեդալ Վայոմի նահանգի Շերիդան քաղաքի դատախազության ներկայացուցիչը:
Հետախուզության դաշնային բյուրոյի /FBI/ լաբորատորիայի կենսաչափական վերլուծության բաժանմունքի ղեկավար Թինա Դելգադոն ներկայացրեց, որ հասարակության վստահության պահպանումը ներառում է նաև անճշտությունների դեպքում ուղղումների իրականացումը: Ի շնորհիվ նոր ԴՆԹ թեստավորման հավաքածուների կիրառման նշանակալիորեն մեծացել է ԴՆԹ նմուշից ստացվող տեղեկատվության ծավալը: Կատարելով հին ԴՆԹ նմուշների կրկնակի վերլուծություն ներկայիս թեստավորման համակարգերով դիտվել է անհամապատասխանություն 1999թ. տվյալների և ներկայիս տվյալների միջև: Անցած մի քանի ամիսների ընթացքում մինչ վեբինարը բավարար քանակությամբ ԴՆԹ պարունակող հին նմուշները կրկնակի հետազոտվել են, և շատ դեպքերում բնօրինակի նախկինում ստացված ԴՆԹ պրոֆիլը ամբողջացվել է, որոշվել են սխալների բնույթը: Կատարված հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ այդ տարբերությունները հիմնականում պայմանավորված է գրասենյակային սխալներով, հին տեխնոլոգիաների ունեցած սահմանափակումներով և հետազոտվող նմուշների քանակի կրկնապատկմամբ ի համեմատ 1999 թվականի տվյալների: Ամփոփելով կատարված աշխատանքի արդյունքները 1175 ԴՆԹ պրոֆիլներից 33-ում դիտվել են անճշտություններ, ինչը կազմում է մոտ 3%: Հիմնվելով այդ փաստի վրա, կատարվել են փոփոխություններ կիրառվող ալելների ցանկում, որոնք հրապարակված են https://www.fbi.gov/about-us/lab/biometric-analysis/codis – Contains amended datasets, expanded datasets and explanatory notes կայքում և հասանելի են այն նեղ մասնագետներին, որոնք զբաղվում են ԴՆԹ փորձաքննությամբ:
Վեբինարի ավարտին Փորձաքննությունների ազգային բյուրոյից պաշտոնապես գրանցված մասնակից` ԴՆԹ նույնակացման փորձաքննությունների բաժանմունքի պետ Աննա Հովհաննիսյանը, ստացել է համապատասխան վկայական, որը հնարավորություն է ընձեռում առանց խոչընդոտի օգտվել վերոհիշյալ կայքում տեղադրված տեղեկատվությունից:
28 Դեկտեմբեր 2016